
Ваагн Давитавян (учредитель)
Նարեկ Թրավել ընկերությունը հիմնադրվել է 2013թվականի գարնանը: Հիմնադրման առաջին տարին ընկերությունը զբաղվել է մասնավորապես արտագնա տուրիզմով: Ունենալով վարձակալած հյուրանոցներ Վրաստանի Բաթումի, Քոբուլեթի,Ուռեկի և Թբիլիսի(վերջինս ամանորյա տոնական հանգստի համար) քաղաքներում, կարողացել է հենց հիմնադման օրվանից կազմակերպել որակյալ և մատչելի հանգիստ, ինչպես հայազգի, այնպես էլ օտարերկրացի զբոսաշրջիկների համար: Մեր ընկերության միջոցով տասնյակ հայկական պարային խմբեր մասնակցել են Վրաստանում կազմակերպված միջազգային պարի փառատոններին՝ արժանանալով ժյուրիի բարձր գնահատականին:
2014 թվականից համագործակցում է հայկական և արտասահմանյան մի շարք տուրիստական ընկերությունների, հյուրանոցների և ուղևորափոխադրումներով զբաղվող կազմակերպությունների հետ: Վերջինիս արդյունքում իր հաճախորդներին կարողանում է մատուցել բազմաբնույթ ծառայություններ.
- Հանգիստ Հայաստանի և Արցախի բոլոր հանգստավայրերում և հյուրանոցներում (նաև սոցիալական փաթեթի շրջանակներում)
- Տուրեր ՀՀ-ում , ԼՂՀ-ում և Վրաստանի Հանրապետությունում
- Հանգստյան փաթեթներ դեպի Եգիպտոս, Դուբայ, Թուրքիա, ԱՊՀ , եվրոպական և ասիական մի շարք երկրներ
- Ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ
- Ապահովագրություն
- Աէրոշուտով թռիչքներ, էքստրեմալ և էկո տուրիզմ,ժամանցային պրոյեկտներ, մշակութային փառատոններ
Չնայած գործունեության կարճ ընթացին, Նարեկ Թրավելը վայելում է հաճախորդների և գործընկերների վստահությունն ու բարձր գնահատականը:
Արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի:
Հանգստանալու արվեստը սկսում է Նարեկից…