О нас

Ваагн Давитавян (учредитель)

Նարեկ Թրավել ընկերությունը հիմնադրվել է 2013թվականի գարնանը: Հիմնադրման առաջին տարին ընկերությունը զբաղվել է մասնավորապես արտագնա տուրիզմով: Ունենալով վարձակալած հյուրանոցներ Վրաստանի Բաթումի, Քոբուլեթի,Ուռեկի և Թբիլիսի(վերջինս ամանորյա տոնական հանգստի համար) քաղաքներում, կարողացել է հենց հիմնադման օրվանից կազմակերպել որակյալ և մատչելի հանգիստ, ինչպես հայազգի, այնպես էլ օտարերկրացի զբոսաշրջիկների համար: Մեր ընկերության միջոցով տասնյակ հայկական պարային խմբեր մասնակցել են Վրաստանում կազմակերպված միջազգային պարի փառատոններին՝ արժանանալով ժյուրիի բարձր գնահատականին:

2014  թվականից համագործակցում է հայկական և արտասահմանյան մի շարք տուրիստական ընկերությունների, հյուրանոցների և ուղևորափոխադրումներով զբաղվող կազմակերպությունների հետ:  Վերջինիս արդյունքում  իր հաճախորդներին կարողանում է մատուցել  բազմաբնույթ  ծառայություններ.

 

  • Հանգիստ Հայաստանի և Արցախի  բոլոր հանգստավայրերում և հյուրանոցներում (նաև սոցիալական փաթեթի շրջանակներում)
  • Տուրեր ՀՀ-ում , ԼՂՀ-ում և Վրաստանի Հանրապետությունում
  • Հանգստյան փաթեթներ դեպի Եգիպտոս, Դուբայ, Թուրքիա, ԱՊՀ , եվրոպական  և ասիական մի շարք երկրներ
  • Ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ
  • Ապահովագրություն
  • Աէրոշուտով թռիչքներ, էքստրեմալ և էկո տուրիզմ,ժամանցային պրոյեկտներ, մշակութային փառատոններ

Չնայած գործունեության կարճ ընթացին, Նարեկ Թրավելը վայելում է   հաճախորդների և գործընկերների  վստահությունն ու   բարձր գնահատականը:

Արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի:

 

Հանգստանալու արվեստը սկսում է Նարեկից…

 

 

Яндекс.Метрика
© 2018 Narek Travel все права защищены.