Վանաձորի «Արմենիա» առողջարան

Վանաձորի «Արմենիա» Հյուրանոցային և Վերականգնողական Համալիրը գտնվում է Վանաձոր քաղաքում (Լոռու մարզ), Երևանից 110 կմ դեպի հյուսիս, Զվարթնոց օդանավակայանից 100 կմ հեռավորության վրա։ Համալիրն ունի 8 հա բարեկարգ և կանաչապատ տարածք, որտեղ ստեղծված են հրաշալի պայմաններ հանգիստն անցկացնելու և վերականգնվելու համար։ Տարածքը անտառապատված է, որտեղ կան խաղահրապարակներ, ամբողջ երկայնքով հոսում է «Վանաձոր» գետը, իսկ հարևանությամբ գտնվում է արհեստական լիճ, մարզական համալիր, ինչպես նաև եկեղեցի։ Փակ լողավազանը գտնվում է Համալիրից 200 մ. հեռավորության վրա։

Համալիրն առաջարկում է հարմարավետ 1 և 2 տեղանոց ստանդարտ և լյուքս հյուրանոցային համարներ։ Բոլոր համարներում ապահովված է տաք և սառը ջրամատակարարում, ջեռուցման համակարգ, տեղադրված է հեռուստացույց, սառնարան, հեռախոս, WiFi ինտերնետային կապ։
Համալիրի ռեստորանային մասում մատուցվում է օրական 4-անգամյա բարձրակարգ սնունդ։
Բուժական կենտրոնում գործում է ցեխաբուժարան, որը միակն է Հայաստանում (oգտագործվում է սեփական «Ֆիոլետովո» տորֆի հանքավայրը), ջրաբուժարան, որտեղ օգտագործվում է «Լոռի» հանքային ջուրը, ինչպես նաև ֆիզիոթերապևտիկ, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների և դիագնոստիկ բաժանմունքներ։
«Արմենիա» համալիրը հոգում է նաև իր այցելուների հաճելի ժամանցի մասին։ Այստեղ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, գործում է բար, խաղասենյակ (բիլիարդ, թենիս և այլն), գրադարան։ Տրամադրվում են նաև դահլիճներ սեմինարներ, կոնֆերանսներ և այլ միջոցառումներ կազմակերպելու համար։

Яндекс.Метрика
© 2018 Narek Travel բոլոր օրենքները պաշտպանված են: