Վրաստան

Ծով, վայրի բնություն, ժամանցային հետաքրքիր վայրեր, հարմարավետ հյուրանոցներ և հյուրընկալ բնակչություն: Այս ամենն ապահովված է ձեզ համար, եթե ուղևորվեք Վրաստան:

Ուղղակի աննկարագրելի է այն տեսարանը, որը բացում է մեր առաջ Սև ծովը, այն մերթ խաղաղ է, ինչպես երկինքը կապուտակ, մերթ ըմբոստ չարաճճի աղջնակի պես: Այստեղ ժամանակի մասին կարելի է մոռանալ, քանզի յուրաքանչյուր օր լեցուն է և բազմազան. առավոտյան ծով, հետո համտեսում զանազան վրացական ուտեստներից մեկը(խաչապուրի, խինկալի, սացիվի, աչմա և այլն) իհարկե ըմբոշխնելով անմահական վրացական գինին, որի յուրաքանչյուր գավաթ ուղեկցվում է խորիմաստ և ուսուցանող կենացով, զբոսանք քաղաքի գեղեցիկ պուրակներում, այցելություն Բաթումի դելֆինարիում, Ցիցինաթելա ատրակցիոնների պարկ, շրջագայություն նավով, իսկ երեկոյան բազմաթիվ սրճարաններ և ռեստորաններ Ձեզ են սպասում իրենց հյուրասիրությամբ և կենդանի երաժշտությամբ:

Այս ամենը և ավելին դուք կունենաք, եթե այցելեք ներքոնշյալ քաղաքներից որևէ մեկը մեր ընկերության օգնությամբ.

  • Թբիլիսի- Վրաստանի մշակութային, տնտեսական և քաղաքական կենտրոնը, որտեղ ժամանակակից բիզնես- կենտրոնների և էլիտար շեքերի կողքին հարատևում է հին Թբիլիսիի ոգին:
  • Բաթումի- ակտիվ հանգստի և նոր զգացողություններ որոնողների համար անփոխարինելի վայր, արևի և երիտասարդության քաղաք:Քոբուլեթի քաղաքում է գտնվում մեր ընկերությանը պատկանող ՆԱՐԵԿ հյուրանոցը:
  • Քութաիսի- հնագույն եկեղեցիների, պատմամշակութային ճարտարապետական հուշարձանների և թանգարանների քաղաք, այստեղ կարելի է ավելի մոտ և լիարժեք պատկերացում կազմել վրացական պատմության մասին:
  • Բորժոմի- լիարժեք հանգիստ և բուժում ստանալու համար այցելեք հենց այստեղ, իսկ Բորժոմիի հայտնի հանքային ջրի ազդեցությունը օրգանիզմի վրա բնութագրվում է, ինչպես «ցնցուղ ներսից», որը ապացուցվել է լաբորատոր հետազոտությամբ:
  • Բակուրիանի- ադրենալինի, անսպառ էքստիմի և առողջ ապրելաձևի ջատագովների համար առաջարկում ենք այս քաղաքը, որը ոչ միայն լեռնադահուկային, այլև ընտանեկան հանգստի նախընտրելի վայր է :
  • Կախեթի-այստեղ խոսքերն ավելորդ են:Կվարելի,Գուրջանի,սիրո քաղաք Սիգնախի և Թելավի:Այստեղ են գտնվում Ալազանի դաշտավայրը,չքնաղ Կվարելի և Իլիաս լճերը,աշխարհի ամենաերկար գինու մառաններն ու հեքիաթային անտառները:

Բացահայտեք Վրաստանը մեր միջոցով:

Яндекс.Метрика
© 2018 Narek Travel բոլոր օրենքները պաշտպանված են: