RA & NKR

Հայաստան՝ թանգարան բաց երկնքի տակ, բարձր լեռների ու ժայռերի երկիր: Երկրագնդի երեսին չկա որևէ երկիր, որը հրաշքներով այդքան լի է, որքան Հայոց երկիրը,— այսպես են արտահայտվում երբևէ Հայաստան ոտք դրած օտարերկրացիները:

Այցելելով Հայաստան դուք կարող եք .
• Կատարել ուխտագնացություն դեպի Հայոց հոգևոր կենտրոն Էջմիածին, Խոր Վիրապ, Տաթև: Վերջինիս հասնելու համար կվայելեք աշխարհի ամենաերկար ճոպանուղին:
• Տեսնել սուրբ Արարատ լեռը ,համտեսել հայկական արևահամ ծիրանը և ունկնդրել դուդուկի հոգեթով ու թավշյա աղոթքը:
• Գրավել երկինք մխճվող Արագած լեռան բարձունքը:
• Ուսումնասիրել, հիանալով, հայկական հնագույն մշակութային և ճարտարապետական կառույցները,խաչքարերն ու եկեղեցիները, սյունազարդ տաճարներն ու կոթողները :
• Հանգստանալ մարգարտյա Սևանա լճում, համտեսել էնդեմիկ իշխանը, գեղարքունի, սիգ և կարմրախայտ ձկնատեսակները:Դահուկային սպորտով զբաղվել գեղատեսիլ Ծաղկաձորում:
• Բուժական հանգիստ անցկացնել երկրի ընդերքից բխող տաք հանքային ջրերով հարուստ առողջարանում՝ Բջնի, Արզնի, Դիլիջան, Հանքավան, Վանաձոր և Ջերմուկ:
• Քայլել և զմայլվել հնի ու նորի , եվրոպականի և ասիականի , ավանդականի և մոդեռնի խաչմերուկներում բազմած ՝ Հռոմից հին, Երևանի փողոցներով:
• Թափառել պատմության ոլորաններում, ընդամենը ոտք դնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ իր «Մենք ենք, մեր սարերը» քանդակով, Տիգրանակերտի ավերակներով, Դադիվանքով, անկոտրուն հավատի խորհրդանիշ Շուշիով:
Հայաստանը հայտնի է իր էկոլոգիապես մաքուր ու առողջ սնունդով, քաղցրահամ ջրով, ավանդական հարուստ խոհանոցով: Միայն այստեղ կարող եք համտեսել իսկական հայկական խորովածը, ավանդական խաշը,խաղողի թփով տոլման, ղափաման,նուռը, թթի առողջարար օղին ու աշխարհահռչակ հայկական կոնյակը:
Պատահական չէ, որ Աստված, որպես Նոյի տապանի հանգրվան ընտրեց հենց հայկական լեռնաշխարհը:
Սխալված չեք լինի նաև Դուք, եթե այցելեք արդեն 1714 տարի քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայոց երկիրը:
Անմոռանալի հիշողությունները և հաճելի հանգիստը Ձեզ համար կապահովի «Նարեկ Թրավելը»:
Բարի գալուստ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններ:

Яндекс.Метрика
© 2018 Narek Travel all rights reserved.