Western Armenia

Հազար ու մի եկեղեցիների ու գաղտնիքների երկիր. Արեվմտյան Հայաստան: 100 տարի է ինչ մենք զրկված ենք ապրելու և շենացնելու այն տարածքը, որն անվանում ենք մեր պատմական հայրենիք: Սակայն ոչ ոք չի կարող մեզ արգելել գնալ ու տեսնել մեր փառավոր մայրաքաղաքները, աննկարագրելի գեղեցիկ ու զարմանահրաշ բնությունը, լեռները, գետերն ու լճերը, որոնց լրացնում են մեր նախնիների ստեղծած երբեմնի անառիկ բերդերը (Դարոյնք, Կարսի, Տուշպա և այլն), եկեղեցիները (Սբ. Առաքելոց, Աղթամար կղզու Սուրբ Խաչ, Մշո Առաքելոց վանք և այլն) և ձեռատաշ խաչքարերը: Ձեզ կպատեն անմոռանալի զգացումներ, երբ տեսնեք սրբազան Արարատը իր վեհաշուք տեսարանով, հպատությամբ ու կարոտով կզմայլվեք Սիփանի, Արտոսի, Նեմրութի ու Թոնդրակի գեղեցկությամբ:Միայն այստեղ կարելի է համտեսել էնդեմիկ «Վանա տառեխը»,Արտամետի անուշահամ խնձորը,Ալջավազի ծիրանը, Շատախի ընկույզը և խմել ամենամաքուր աղբյուրներից բխող սառնորակ ջուրը: Չմոռանաք իբրև մկրտություն լողալ Հին Կտակարանի 4 գետերից մեծի ՝ Եփրատի ջրերում: Այստեղ յուրաքանչյուր ոք հասկանում է, որ այն ինչի մասին լռում է աշխարհը, պատմում են ավերված և խոշտանգված հայոց եկեղեցիների ու ամրոցների նախշազարդ պատերը:

Яндекс.Метрика
© 2018 Narek Travel all rights reserved.